Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հանդեպ: 3 ժամ 23 րոպե տևած մրցախաղն ավարտվեց 6:4, 5:7, 6:4, 6:4 հաշվով:
Սա 28-ամյա Ջոկովիչի 10-րդ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նա US Open-ում հաղթել էր նաեւ 2011թ.-ին:
US Open, տղամարդիկ, եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 2) – 6:4, 5:7, 6:4, 6:4