Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Խնձորեսկ գյուղի «Մաքուն տան տակ» կոչվող ձորի հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը: Ուղևորուհին` 1964 թ. ծնված Գայանե Հայրապետյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: