ՀԷՑ-ի վաճառքից հետո էլէներգիայի սակագինը չի փոխվի. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքին:

Այն դիտարկմանը, որ վերոնշյալ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում,  մտավախություն չկա՞, որ Նաիրիտի պատմությունը կկրկնվի, Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունը նման մտավախություն չունի: Նրա խոսքով` դեռ պետք է փաստաթղթերն ուսումնասիրվեն:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ վաճառքից հետո սակագինը վերանայվի, Երվանդը Զախարյանը բացասական պատասխան տվեց:

«Սակագինն արդեն գործում է, սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո»,-հավելեց նա:

 




Լրահոս