Խորհրդարանը պետք է փորձի բոլոր միջոցներով ազդել Կառավարության վրա. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում, անդադառնալով «Ոչ»-ի ճակատի հայտարարություններին , նշեց, որ իրենց կողմից որևէ առաջարկներ չեն եղել: Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են ընդունել ցանկացած առաջարկ, բայց կոնկրետ սահմանադրական փոփոխություններին դեմ ուժերի կողմից այդպիսիք չեն եղել:

Այնուհետև, արդեն քննարկման ժամանակ Գևորգ Դանիելյանն իր խոսքում բավականին մանրամասն անդրադարձ կատարեց սահմանադրական փոփոխություններին, վիճահարույց կետերին, խորհրդարանական համակարգին անցնելու առավելությունների և այլնի մասին:

«Խորհրդարանը պետք է փորձի բոլոր միջոցներով ազդել Կառավարության վրա, որպեսզի օրենքները կատարվեն լավագույն ձևով: Խորհրդարանը չպետք է միայն մտածի, որ լավ օրենք կա, ուրեմն դրանով տրվում է բարձր գնահատական: Խորհրդարանական կառավարման դեպքում տարբեր ուժերի կամ միևնույն քաղաքական ուժի անդամների միջև տարաձայնություններն ավելի ակնառու են լինում: Հակառակը՝ դա լինում է կիսանախագահական համակարգի դեպքում: Կառավարությունն այս փոփոխություններով ավելի խոցելի վիճակում է հայտնվում»,- խոսելով խորհրդարանական համակարգի որոշ առավելությունների մասին ասաց Գևորգ Դանիելյանը:




Լրահոս