Երեկ կայքերը հեղեղված էին Armenian Power («Հայկական ուժ») անվամբ գործող հայ – ամերիկյան խոշոր հանցախմբի շուրջ ութ տասնյակ անդամների ձերբակալության լուրերով: Խմբի անդամները մեղադրվում են մի քանի հարյուրի հասնող հանցագործությունների մեջ` շորթումից մինչեւ առեւանգումներ եւ փողերի լվացում: Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` խումբը կապեր է ունեցել Ռուսաստանի ու Հայաստանի հանցախմբերի հետ: Խումբը ստեղծվել է 80-ականներին` Լոս Անջելեսում, իսպանախոսների հանցախմբերից պաշտպանվելու համար: Նշենք, որ խմբի բացահայտումը հաջորդեց «Լինսի» հինադրամի փակմանը եւ Հայաստանում ռուսական բազաների երկրաձգումը 44 տարով երկարաձգելու պայմանգրի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը: Բացի այդ հայտնի է, որ ողջ աշխարհում եւ նույնիսկ ժողովրդավարական ԱՄՆ-ում 20-ից ավելի անդամ ունեցող որեւէ մաֆիոզ խմբավորում կազմավորվում ու գործում է տվյալ երկրի իշխանությունների եւ հատուկ ծառայությունների գիտությամբ ու միջամտությամբ: Այնպես որ, չի բացառվում, որ սա հերթական քայլն է ամերիկացիներին «գցած» Սերժ Սարգսյանին ցույց տալու, ՀՀԿ-ական վերնախավի սիրած բառապաշարով ասած` «որը որից հետո է»:
ՈՐԸ ՈՐԻՑ ՀԵՏՈ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ