«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, մեր տեղեկություններով, շուտով ազատվելու է աշխատանքից: 65-ամյա փոխնախարարից փորձեցինք ճշտել՝ արդյոք ի՞նքն է «լքում» պաշտոնը, թե՞ ազատում են աշխատանքից: Սակայն Արա Սիմոնյանին չգտանք իր աշխատավայրում: Մեզ հայտնեցին, որ նախարարի տեղակալը մեկնել է արձակուրդ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի հետ կապերի բաժնից մեզ տվեցին նույն պատասխանը: Հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ փոխնախարարը շուտով ազատվելու է աշխատանքից, ստացանք ընդամենը «նա հիմա արձակուրդում է» պատասխանը:
Տեղեկացնենք, որ Արա Սիմոնյանը 2001թ.-ից աշխատում է որպես ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ վարչապետի խորհրդական եւ այլն: Երեկ արդեն մեր աղբյուրները հայտնեցին, որ փոխնախարարը հիվանդության պատճառով ինքն է որոշել լքել «պոստը»։ 65-ամյա փոխնախարարին, սակայն, չեն ցանկանում ազատել աշխատանքից, Արա Սիմոնյանին ժամանակ են տվել մտածելու եւ իր առողջական խնդիրները կարգավորելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: