Բացառիկ վստահություն ունեմ Հայաստանի Հանրապետության նախագահի հանդեպ, դա նշանակում է, որ նախագահի որոշումներն ինձ համար քննարկելի չեն: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչման շնորհմանը, այս մասին նշեց «Հայոց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:
Միևնույն ժամանակ նա ասաց, թե Արմենչիկի երգարվեստի սիրահարը չէ, սակայն նախագահի որոշումները չի կարող քննադատել: Խաչիկ Ասրյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու մասին և ընդգծեց, որ դատապարտում է բռնության ցանկացած դեպք: Հակասելով իրեն` Ասրյանը նշեց, որ հասկանալի են անձնական հարցերից ծագած բռնությունները:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան