«Իսլամական պետության» գազանությունները սարսափեցնում են անգամ նրանց, ովքեր մարտնչում են խմբավորման կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով աճում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման այն զինյալների թիվը, ովքեր փախչում են ռազմական գործողությունների վայրից: Այդ նույն զինյալները պնդում են, որ ահաբեկչական կազմակերպության շատ անդամներ ևս մտադրված են լքել ԻՊ շարքերը:

Ինչպես գրում է BBC-ն, ներկայում շուրջ 100 իսլամիստ արդեն լքել է ԻՊ շարքերը կամ նման քայլեր է ձեռնարկում՝ վտանգելով իրենց հարազատների կյանքերը, եթե վերջիններս բնակվում են այդ կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներում:

Ինչպես նշվում է Լոնդոնի թագավորական քոլեջի հասարակության ծայրահեղականացման վերաբերյալ զեկույցում, այս պատմություններն ապացուցում են, որ իսլամիստների շարքերում միասնությունը միայն առասպել է:

Զինյալները, որպես կանոն, փախուստի են դիմում Թուրքիայով: Ընդ որում, ինչպես նշում են անձամբ իսլամիստները, խմբավորման շարքերը լքած իսլամիստներին հաճախ բռնում ու մահապատժի են ենթարկում:

Մասնագետները մի քանի պատճառ են նշում, որոնք ստիպում են ԻՊ զինյալների լքել խմբավորման շարքերը:

Նախ և առաջ շատ փախուստի դիմած անձինք պատմել են, որ ապշած են եղել այլ մահմեդականների հանդեպ գազանություններով, որոնք տեղի են ունեցել ԻՊ զինյալների կողմից Սիրիայում ու Իրաքում տարբեր բնակավայրերի գրավման ժամանակ:

Ահաբեկչական խմբավորման նախկին անդամներից մեկը, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի, ասել է, որ ԻՊ գազանությունները սարսափեցնում են անգամ նրանց, ովքեր մարտնչում են խմբավորման կազմում:

«Ամենը, ինչ հակասում է նրանց հավատին, արգելում են: Իսկ նրանց, ովքեր համարձակվում են անել այն, ինչ իրենք արգելել են, սպանում են»,- ասում է նա:




Լրահոս