Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պենտա-տրիկի հեղինակ է դարձել «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում: Լեհաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ աչքի ընկնելով 51-րդ, 52-րդ, 55-րդ, 57-րդ և 60-րդ րոպեներին:

STATS Football-ը հայտնում է, որ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել՝ դուրս գալով փոխարինման:  Ֆուտբոլիստը նաև Բունդեսլիգայի ամենաարագ պենտա-տրիկի հեղինակն է:




Լրահոս