Մովսես Հակոբյանի քրոջ որդին արմատական ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա: Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ: «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրեւ քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է` քրոջ որդին:

Այսօր Գրիգորյանը նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողների շարքերում է, իսկ նրա քեռին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն է եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ զինվորներին շարայինով ուղարկելու է կողմ քվեարկելու: Արմեն Գրիգորյանն իր եւ քեռու անհամատեղելի հայացքների մասին, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց «Ժողովուրդ» օրաթերթին. «Բայց ո՞վ է ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի բարեկամն է, պետք է երկուսն էլ նույն դիրքորոշումն ունենան, որեւիցե տեղ գրված չի, որ եթե ինչ-որ մեկը մեկին բարեկամ է, երկուսն էլ նույն դիրքորոշումը պետք է ունենան»: Դե, իհարկե, անշուշտ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս