Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ սեպտեմբերի 26-29 աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում, հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:
«Նախագահը կմասնակցի կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի գագթնաժողովին, որի արդյունքներով զարգացման ոլորտի համար միջազգային օրակարգ կընդունվի: Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ կունենա լիագումարի նիստին ու կներկայացնի սույն ոլորտում Բելառուսի Հանրապետության դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Ամերիկա առաջին անգամ այցելում է նաև Կուբայի առաջնորդը: