Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմաս»-ի դեմ խաղի 10-րդ րոպեին «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին բնասվածք էր ստացել և փոխարինվել:
Բուժզննումից հետո պարզ էր դարձել, որ արգենտինացին խաղալու հնարավորություն չի ունենա 7-ից 8 շաբաթ: «El Mundo Deportivo» պարբերականը հայտնում է, որ Մեսսին կկարողանա մասնակցել առաջիկա Սուպերկլասիկոյին: