Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտնվել է «Լիվերպուլ»-ի հետաքրքրությունների կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է «ESPN»-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա իսպանացին հնարավոր է տեղափոխվի «Չելսի»։ Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը համալրել է 2014 թվականի հունվարին, սակայն այս ընթացքում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման։