Իսպանական «Sport» պարբերականը կատարել է հարցում՝ պարզելու, թե կատալոնական «Բարսելոնա»-ի երկպագուներն ում են տեսնում որպես թիմի հարձակման գծի առաջատար, եթե բացակայի Լիոնել Մեսսին:
Երկրպագուների 59 տոկոսը կարծում է, որ առաջատարի դերը կարող է կատարել բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Երկրորդ տեղում է իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով ստացել է ձայների 24 տոկոսը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը՝ 15 տոկոս։