Լուիս Էնրիկեն մտադիր է փոխել թիմի մարտավարությունը Մեսսիի բացակայության ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է փոխել թիմի մարտավարությունն առաջատար Լիոնել Մեսսիի բացակայության ընթացքում:

«El mundo Deportivo»-ն հայնտնում է, որ մասնագետը հարմար է գտնում 4-4-2 մարտավարությամբ գործելը:

Պարբերականի հաղորդմամբ՝ այդ սխեմայում Լուիս Սուարեսը և Նեյմարը կլինեն հարձակման գծում: Կատալոնական թիմը կխաղա 2 հենակետայիններով՝ Մասկերանո և Բուսկետս, իսկ կիսապաշտպանության եզրերում կլինեն Ինյեստան և Ռակիտիչը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին վնասվածքի պատճառով խաղալու հնարավորություն չի ունենա 8 շաբաթ:




Լրահոս