Արփինե Հովհաննիսյանի «թրի տակով» չի անցնում անգամ մեղմ ու ինտելիգենտ Արթուր Օսիկյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը նշանակման օրվանից ակտիվ հանդիպումների մեջ է՝ ընդունում է միջազգային կառույցների ներկայացուցիչներին, միաժամանակ նոր նշանակումներ է անում և փորձում իր ղեկավարած բարդ գերատեսչությունում ինքնահաստատվել։ Սակայն ամենադժվարն այս համակարգում Դատական ակտերի հարկադիր ծառայությունն է՝ Միհրան Պողոսյանի ղեկավարությամբ։ Թեև լավատեղյակներն ասում են, որ նոր նախարարի «թրի տակով» չի անցնում անգամ մեղմ ու ինտելիգենտ պաշտոնյայի համարում ունեցող, ծնունդով արարատցի Արթուր Օսիկյանը, ով ղեկավարում է Քրեակատարողական վարչությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս