Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում նշվում էր գրադարանավարների տոնը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի 140-ամյակը, գրադարան հիմնադրման 80-ամյակը և գրադարանն Ավետիք Իսահակյանի անվամբ կոչելու 60-ամյակը:
Armlur.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը փոխանցեց, որ եռատոնի առիթով գրադարանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, այդ թվում ընթերցողներին գրքեր նվիրելն ու սահմանամերձ համայքների համար գրքահավաք կազմակերպելը: Նրա խոսքով` այս քայլով փորձում են հոգևոր կերպով աջակցել սահմանամերձ համայնքում գտնվող մեր հայրենակիցներին:
Այնուհետև գրադարանում Իսահակյան թատերախմբի անդամների կողմից բեմադրվեց «Քաջ Նազար» ներկայացումը, որն ուղեկցվեց մեծ ոգևորությամբ և ջերմ ծափահարություններով:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան