Հրապարակ. ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի չգիտի ինչպես քվեարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ Աժ կանոնակարգի, ՀՀ նախագահի ինաուգուրացիայի հատուկ նիստն այլ դահլիճում` ոչ Աժ-ում, տեղի ունենալն ամրագրվում է առանձին օրենքի նախագծով, որը երեկ ներկայացրեց ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանը: Օրինագիծն արժանացավ Աժ մեծամասնության հավանությանը: Այնուհանդերձ, հետաքրքիր էր ԲՀԿ քվեարկությունը. ԲՀԿ ֆրակցիայի 25 պատգամավոր քվեարկել էր ձեռնպահ, իսկ Տիգրան Ստեփանյանն ու Մելիք Մանուկյանը (Շիշ Մելո)` դեմ: ԲՀԿ ,Հրապարակիե աղբյուրները տեղեկացնում են, որ մինչև բուն քվեարկությունը ԲՀԿ-ն չի կարողացել գտնել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հարցնի, թե ինչպես են քվեարկելու, և նման ձևով քվեարկելու որոշումն ընդունել են Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Թերթը հիշեցնում է, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանը գտնվում է Դուբայում: Չնայած որոշ ԲՀԿ-ականներ պնդում էին, որ “նա լավ էլ տեղյակ է եղել, պարզապես մեզ են այդպես ներկայացնում”:




Լրահոս