Ազգային անվտանգության հարցով ԱՄՆ-ի նախագահի բարձրաստիճան խորհրդականները Բարաք Օբամային առաջարկել են ամերիկյան զինված ուժերը տեղափոխել Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի համար· գրում է The Washington Post-ը:
«Ամերիկացի զինծառայողները կարող են Սիրիա մեկնել՝ աջակցելու սիրիական, այսպես կոչված, «չափավոր» ընդդիմությանը և քրդական մի քանի խմբավորումներին: ԱՄՆ-ի նախագահը կարող է վերջնական որոշում կայացնել այս շաբաթ»,-գրում է The Washington Post-ը:
Իսլամիստների դեմ ԱՄՆ-ի պայքարի ողջ ընթացքում առաջին անգամ առաջարկված միջոցները ենթադրում են «հատուկ նշանակության ամերիկյան զորքերի տեղակայում Սիրիայում»: Նման քայլերը, ինչպես գրում է պարբերականը, խոսում են Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերի՝ արտերկրում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում, ամերիկյան զորքերի մասնակցության ընդլայնման փորձերի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան