Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին`մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: