ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Իմ ավտոմեքենան ապահովագրված է, եւ վերջերս վթար է տեղի ունեցել, որի ժամանակ մեքենաս այլ մարդ է վարել: Այս պարագայում ես կստանա՞մ հատուցում:
Արտյոմ Բաբայան 
(28 տարեկան, մենեջեր) 
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ապահովագրական ընկերությունը պարզի, որ մեքենան վարել է անձ, որն ապահովագրության պայմանագրում նշված չի եղել որպես լիազորված վարորդ, ապա հատուցում չի հատկացվի: Քանի որ, համաձայն ապահովագրական պայմանագրի անբաժանելի մասը կազմող տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների, ապահովագրական պատահարի դեպքում ավտոմեքենան պետք է վարի այն անձը, որը համարվում է լիազորված վարորդ (ապահովադրի կամ ապահովադրի գրավոր համաձայնությամբ մեքենան վարող 21 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը, որն առնվազն 3 տարի ունի համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունք):
«Նաիրի ինշուրանս» 
ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապահովագրական պայմանագրերի պահանջները եւս հաստատում են, որ մեքենան ուրիշին տալ այս դեպքում նույնպես չարժե: Ավելին, որպես կանոն՝ ավտովթարի մասնակից են դառնում այն անձինք, որոնք 1-2 ժամով են վերցրել տվյալ մեքենան:




Լրահոս