Ինչպես ArmLur.am -ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նոյեմբերի 4-ին՝ 21:40-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել Երեւանի 69-ամյա բնակիչ Էմմա Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է, եւ դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետեւանքով մահ առաջացնելը եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը:
Պարզվում են դեպքի հանգամանքները եւ վարորդի ինքնությունը:
Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ վրաերթից մահացած Էմմա Հովհաննիսյանը հայտնի աշուղ Երազն էր: