Սանկտ Պետերբուրգում Շարմ էլ Շեյխ մեկնող ինքնաթիռից տարհանել են ուղևորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում Շարմ էլ Շեյխ մեկնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հենակը կոտրվել է: Ստիպված են եղել տարհանել մարդկանց, փոխացում է «Говорит Москва»-ն՝ հղում անելով Պուլկովոյի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Իգոր Լապտևի հայտարարությանը:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկնման ժամանակ ինքնաթիռը արգելակել է, որի արդյունքում ինքնաթիռի հենակը կոտրվել է: Այսինքն անձնակազմի անդամներից մեկը սեղմել է արգելակը, իսկ բուքսիրը տեղյակ չի եղել և շարունակել է հրել»,-ասել է Լապտևը:

«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը պետք է Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս մեկներ:

Կանգնեցված ինքնաթիռը նույնպես А321 համարի ինքնաթիռ էր, ինչպես և հոկտեմբերի 31-ին Սինայում վթարված ինքնաթիռը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

 




Լրահոս