«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների համար Երեւանի պատասխանատուներին արդեն իսկ ասվել է, որ նրանցից պահանջվում է ապահովել միայն 2013 թվականի նախագահական ընտրությունների «արդյունքները»: Հիշեցնենք, որ Երեւանում Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 208 հազար ձայն, որը ընդհանուրի 46 տոկոսն էր, սակայն մայրաքաղաքի տեղամասերի մեծ մասում իշխանության թեկնածուի «ձայները» կազմել էին քվեների մոտ 20-ից 25 տոկոսը:
Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի ձայները իշխանությունները ծրագրում են ապահովել մոտ 500 գյուղերի հաշվին: Դրանք հիմնականում կլինեն այն համայնքները, որտեղ ընդդիմությունը չի կարողացել ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել եւ հաստատ վստահված անձ եւս չի ունենա: Իսկ մեծ քաղաքներում կձգտեն արդյունքներն «անաղմուկ» կեղծել, որպեսզի ավելորդ ուշադրություն չհրավիրեն իրենց վրա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: