Ինչ կլիներ, եթե ԱԺ-ն 82 մեքենա չունենար, պատգամավորներն էլ հեծանիվով աշխատանքի գնային. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով այն փաստին, որ միայն Ազգային ժողովը 82 մեքենա ունի՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Հանկարծ եթե այդ մեքենաները չլինեն, հավատացնում եմ ձեզ, մի քանի անգամ ծախսերը կշատանան»։

«ՉԻ»-Գալուստ Սահակյանը հարյուր տոկոսով իրավացի է։ Բուժսպասարկման ծառայությունները Հայաստանում բավականին թանկ են։

Բանն այն է, որ եթե Ազգային ժողովն այդքան շատ ծառայողական մեքենաներ չունենա, և պատգամավորներն աշխատանքի գան, ասենք, հեծանիվով (ինչպես Դանիայում է), մեծ է հավանականությունը, որ ճանապարհին կհանդիպեն սովորական քաղաքացիների։ Եվ, բնականաբար, անհապաղ բուժօգնության կարիք կունենան։ Գալուստ Սահակյանն, ի դեպ, հենց այդպես էլ ասում է՝  «ես  էլ շատ  կուզենայի, որ  այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք։ Բայց մթնոլորտը, ինքներդ էլ հասկանում եք, այնպիսին է, որ չի կարելի վտանգել գիպսի, յոդի և բինտի ստրատեգիական պաշարները։ Այնպես որ՝ 82 մեքենա պահելն անհամեմատ ավելի էժան է և ավելի առողջարար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս