Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 23 մլն 800 հազար դրամ եւ 40 հազար դոլար:
Դատավորի ամսական աշխատավարձը 900 հազար դրամ է: Սակայն աշխատավարձից բացի՝ դատավորն անցած տարի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Տեղեկացնենք, որ դատավորի կնոջ՝ Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ եւ հազար դոլար, ամսական աշխատավարձը կազմել է 126 հազար դրամ: