Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի հետ:
AS-ը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոնալդուի տրանսֆերի հնարավորությունը փարիզյան ակումբ: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
Սպասվում է, որ Ռոնալդուի տրանսֆերի համար կպայքարեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն: