Ռուսական Սու-24-ի կործանումը կազդի ահաբեկչության դեմ պայքարի վրա. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ում չեն բացառում, որ թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո ահաբեկչության դեմ պայքարը կբարդանա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:

«Ռուսական ինքնաթիռի կործանումը կբարդացնի ահաբեկչության դեմ հետագա պայքարը, որը պետք է իրականացվի մարդու իրավունքների և նորմերի պահպանմամբ»,-РИА Новости-ն մեջբերում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կոչ են անում պահպանել մարդու իրավունքներն ու նորմերը Սիրիայում ռազմական օպերացիայի ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս