Հյումելսը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հյումելսը կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիա»-ից: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ կոնֆլիկտն է:

Bild-ը գրում է, որ «Բորուսիա»-ի ավագը դժգոհ է թիմի պաշտպանության կազմակերպումից, իսկ Տուխելին դուր չեն գալիս գերմանացի պաշտպանի հայտարարությունները վերջին խաղերից հետո:

Նշենք, որ Հյումելսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»:

 




Լրահոս