Հիանալի էինք խաղում. «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Մայնց»-ի նկատմամբ տարած հաղթանակը Բունդեսլիգայի 9-րդ տուրում (2:0):

«Բարդ հանդիպում ստացվեց, քանի որ «Մայնց»-ն ուժեղ թիմ է։ Մրցակիցը գործում էր բավականին ջանասիրաբար և մեզ համար խնդիրներ ստեղծեց։ Բոլորը նկատեցին, որ վերջին հանդիպումների անհաջողություններն ազդել են թիմի վստահության վրա։ Սակայն  հիանալի էինք խաղում և լավ պահեր էինք ստեղծում»,- նշել է Տուխելը:




Լրահոս