ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը: Նա նշեց, որ այն առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծում:
Հովիկ Աբրահամյանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՏՀՏ գործատուների միության հետ միազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել գաղափարը և առաջարկություններ ներկայացնել:
Մանրամասները` տեսանյութում: