ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Վանաձորում 0471L համարանիշ ունեցող համայնքային ուղևորափոխադրում իրականացնող մեքենան մեծ քանակությամբ ընտրողներ է տեղափոխում տեղամասեր: Ինչպես նշում է ուղևորներից մեկը, դա կազմակերպում է համատիրության ղեկավար Բախշիկ Պլուզյանը:
Իր ընտրական իրավունքերի պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 51 շենքի բնակիչ Շ. Գ. Մ-ը, ով հայտնում է, որ իրենց շենքի բնակիչների ընտրելու վայրը փոխվել է, սակայն ընտրելու տեղամասի վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ինչը քաղաքացին դիտարկում է որպես իր ընտրական իրավունքի խախտում:
ՀՔԱՎԳ