Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 30/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերել են Ս. Ե.-ի (ծնված 1948 թ.) դին: