Սպանդի ենթարկված Ավետիսյանները և՞ս քվեարկել են. նրանց անունների դիմաց ստորագրությունները տեսնող է եղել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խմբագրություն էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը և ասում էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։ Մեր զրուցակիցը վրդովված էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունը ստուգել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս