ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց ցեղասպանությունը պետք է միջազգային հանրության համար դաս լինի»:

Հրայր Թովմասյան news.am

Իսկ կարելի՞ է, որ միջազգային հանրության համար դասերը չարժենան մեկուկես միլիոն հայի կյանք: Կամ որքանո՞վ կարեւոր է այստեղ միջազգային հանրության դասեր քաղելը, երբ խնդիրը նախեւառաջ հայերիս է վերաբերվում: Հայոց պատմության մեջ հայերի հանդեպ տեղի ունեցած ամենամեծ ոճրագործության համար ոճրագործն առ այսօր պատասխան չի տվել եւ չի էլ պատրաստվում տալ, իսկ մեր պաշտոնյաները տարիների ընթացքում էական քայլեր ձեռնարկելու եւ տեսանելի արդյունքներ ցույց տալու փոխարեն մտածում են միջազգային հանրության ու նրա քաղած դասերի մասին: Միջազգային հանրության «քաղածը» մեզ ի՞նչ:




Լրահոս