Խոշոր ավտովթար Թուրքիայում. կա 11 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 11 մարդ է զոհվել, փոխանցում է թուրքական Sabah պարբերականը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել իրավիճակը, կորցրել է հավասարակշռությունը, որի արդյունքում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին:

Տուժածների թվի մասին չի հաղորդվում: Բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են:

Նշվում է, որ ավտոբուսը տեղափոխում էր ուսանողների, ովքեր քննությունների էին գնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս