Ընտրությունների օրը ՀՅԴ կենտրոնական շտաբում թեժ գիծ կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ՀՅԴ կենտրոնական շտաբում գործելու է “թեժ գիծ”:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
 
“Սիրելի երեւանցիներ, եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորել Երեւանի իշխանությունը, տեր դարձեք ձեր քվեին։ Արդեն գործի են դրվում կեղծիքների տարատեսակ մեխանիզմներ։  Ձեր նկատած ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն եւ այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության կենտրոնական շտաբ, ուր գործելու է “թեժ գիծ”։ Հեռախոս՝ 010 585481։ Կարող եք զանգահարել ցանկացած ժամի։ Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորում ենք: Որեւէ ահազանգ անհետեւանք չի մնա։ Երեւա՚ն, փոխիր Հայաստանը”




Լրահոս