Օբաման պարծեցել է «Իսլամական պետությանը» հասցրած «վիրահատական հարվածներով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով նիստ է հրավիրել. փոխանցում է Tvzvezda-ն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին ուղարկելով Մերձավոր Արևելք, իսկ պետքարտուղար Ջոն Քերրիին՝ Մոսկվա, ԱՄՆ-ի նախագահը պարծեցել է հակաահաբեկչական ճակատում երկրի հաջողություններով:

«ԱՄՆ-ն սեղմում է «Իսլամական պետության» սիրտը՝ վերջինիս ուղղությամբ վիրահատական հարվածներ հասցնելով»,-նիստի ժամանակ ասել է Օբաման:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ի ՌՕՈւ-ն սկսել է ռմբակոծել իսլամիստների դիրքերը 1 տարի առաջ, սակայն արդյունքում միայն ուժգնացվել են նրանց դիրքերը: Վիրահատական հարվածները, ինչպես նշել է Օբաման, սիրիացի զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ հանդիսացան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ է սկսել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս