Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են իսլամական ռազմական կոալիցիա ստեղծելու մասին, որը կոչված է պայքարելու ահաբեկչության դեմ: Հակաահաբեկչական կոալիցիայում 34 երկիր է ներառված. փոխանցում է SPA տեղեկատվական գործակալությունը:
Կոալիցիայի մասնակիցների թվում, որը ձևավորվել է վերջին 72 ժամվա ընթացքում, ներառված են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, ԱՄԷ-ն, Պակիստանը, Թուրքիան, Թունիս, Եգիպտոսը և այլ երկրներ:
30-ամյա թագաժառանգ արքայազն և երկրի պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Սալմանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է լրագրողներին, որ կոալիցիան կմիավորի ջանքերը Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում և Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Նրա խոսքով՝ կոալիցիան կպայքարի ոչ միայն «Իսլամական պետության», այլև ցանկացած ահաբեկչական խմբավորման, որը կհայտնվի իրենց ճանապարհին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան