16 տարին չլրացածների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կատարման համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերի դեմ: Նա վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա մարտի 7-ին կայացրած վճիռը, որով լրատվամիջոցների դեմ իր հայցը մերժվեց:
ՎԻՃԱՐԿՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ