Քանի որ հասարակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքը, «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ու պարզեց, որ վերջին աղմկահարուց սպանությունից հետո կարծես թե քաղաքում առժամանակ անդորր է հաստատվել: Հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց հանրապետության երկրորդ քաղաք, ապա այնտեղ գործուղվեցին նրա տեղակալները, տպավորություն է՝ կարծես իշխանությունները վերջապես սկսել են զբաղվել քաղաքի կրիմինալ իրավիճակը շտկելու գործով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ գյումրեցիներ կեսկատակ-կեսլուրջ ասացին, թե հիմա ավելի ճիշտ է Գյումրի տեղափոխել ՀՀ ոստիկանությունը, այլ ոչ ՀՀ մշակույթի կամ սպորտի նախարարությունները: Բայց առաջ չընկնելով դեպքերի զարգացումներից՝ նշենք, որ չնայած քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, կան գյումրեցիներ, որոնք դեռ համոզված են, որ վենդետա, ամեն դեպքում, լինելու է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ