Մերձէլբրուսյան շրջանում լեռնադահուկային սեզոնի բացումը նշանավորվել է ամենաբարձր ճոպանուղու բացմամբ, հայտնում է Russia Today-ը:
Ըստ աղբյուրի՝ սա ամենաբարձր ճոպանուղին է Եվրոպայում: Այն գտնվում է Էլբրուս լեռան վրա՝ Կաբարդինո-Բալկարիայի տարածքում: Բարձրությունը 3842 մ է, ծովի մակարդակից՝ 3455 մ: Երկարությունը 1675 մ է, մեկ ժամում կարող է սպասարկել 750 մարդու: