Տարիներ առաջ Սաուդյան Արաբիայում պաշտոնապես արգելեցին տոնել Ամանորը: Բայց այս պետությունը միակը չէ, որտեղ մեզ համար ավանդական համարվող տոնն աննկատ է նշվում: Պարզվում է` Ամանորը հունվարի 1-ին չեն նշում շատ երկրներում:
Ամանորյա գիշերն ընդունված ե է խմել շամպայն, հրավառություններ անել և համտեսել ավանդական մայրաքաղաքային կամ «օլիվյե» աղցանը: Թվում է` ողջ աշխարհ այդ պահին տոնում է հաջորդ տարվա սկիզբը, սակայն դա այդպես չէ: Հեռվում` հազարավոր կիլոմետրեր այն կողմ սովորական հնդիկը կամ իրանցին հանգիստ քնում է այդ գիշերն ու առավոտյան սովարականի պես գնում աշխատանքի:
Bigpicture-ի այս հրապարակումից կիմանաք այն հինգ երկրների մասին, որտեղ հունվարի 1-ը տոն չէ:
Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը զգուշացրել է հյուրերին և այդ երկրում ապրող այլ ազգերին, որ արգելվում է հունվարի 1-ին նշել Ամանորը: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ մուսուլմաններն առաջնորդվում են լուսնային օրացույցով:
Ոստիկանության աշխատակիցները խանութների վաճառողներին զգուշացնում են, որպեսզի չվաճառեն այնպիսի ապրանքներ, որոնք կարող են կապ ունենալ տոնի հետ: Ոստիկանությունը հետևում է հրամանների անխախտ կատարմանը:
Իսլամի հետևորդների համար Նոր տարին նշվում է մարտի 21-ին, որն այդ կրոնի հետևորդների համար յուրահատուկ օր է:
Իսրայելում ևս հունվարի 1-ը սովորականի պես աշխատանքային օր է, եթե իհարկե այդ օրը շաբաթ չէ: Իրենց ամանորը նշում են աշնանը` հրեական օրացույցով սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Այդ տոնն անվանվում է Ռոշ Խա-Շանա և այն նշում են երկու օր:
Իսրայելում Ամանորը դեկտեմբերի 31-ին նշում են միայն այլ ազգերի ներկայացուցիչները, ովքեր փորձում են այդ օրը տանը մնալ և այն անցկացնել ընտանիքի անդամների հետ:
Հունվարի 1-ը տոն չէ նաև Իրանում: Երկիրն ապրում է իր օրացույցով: Նոր տարին Իրանում դիմավորում են գարնան առաջին օրը, որը մեր օրացույցով մարտի 22-ն է: Իրանում Ամանորը կոչվում է Նովրուզ, իսկ գարնան առաջին ամիսը` Ֆավարդին:
Ի դեպ, Նովրուզը բացի Իրանից , նշվում է նաև Աֆղանիստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և մի քանի այլ երկրներում:
Բազմամշակութային Հնդկաստանում այնքան տոներ կան, որ բոլորը նշելու դեպքում աշխատելու համար օրեր չէին մնա: Այդ պատճառով դրանցից շատերը ընտրողաբար նշվող տոներ են: Հունվարի 1-ին բոլոր հաստատություններն աշխատում են, սակայն ցանկության դեպքում աշխատակիները կարող են հանգստյան օր վերցնել:
Բացի այդ, Հնդկաստանում Ամանորը դիմավորելու բազմաէիվ տարբերակներ կան: Մարտի 22-ին Նոր տարի է սկսվում միացյալ հնդկական օրացույցով: Կերալ նահանգում Ամանորը նշում են ապրիլի 13-ին: Այն կոչվում է Վիշա:
Նոր տարին Չինաստանում անցնում է բավական աննկատ: Միայն խոշոր առևտրի կենտրոններում, հետևելով արևմտյան ավանդույթներին, տեղադրում են տոնածառեր, իսկ չինացիներն էլ ամանորյա բացիկներ են ուղարկում այլ երկրներում ապրող իրենց ընկերներին: