Իսլամիստները շահիդի գոտիով 4-ամյա երեխայի են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալները կրկին ցնցել են աշխարհն իրենց դաժանություններով, գրում է Pravda.ru-ն:

Այս անգամ նրանք դաժանորեն մահապատժի են ենթարկել 4-ամյա երեխայի՝ պայթեցնելով նրան շահիդի գոտիով: Այն գործի են դրել հեռակառավարվող վահանակի օգնությամբ:

4-ամյա երեխային մեղավոր են ճանաչել նրանում, որ վերջինիս հայրը հարձակում է գործել ահաբեկիչների դիրքերի վրա և 2 զինյալի սպանել: Ահաբեկիչները վրեժ են լուծել: Երեխայի հայրը մահապատժի է ենթարկվել մեկ շաբաթ առաջ:

Ինչպես հայնտում է The Daily Telegraph-ը՝ 4-ամյա երեխայի մայր Լոնդոնի քաղաքացի է, ով ներկա պահին բնակվում է Սիրիայում:




Լրահոս