Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահությաննախարարության արագարձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։
Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։

Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով ու այլ նյութերով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին, ովքեր զգոնություն դրսևորելով աջակցում են նախարարությանը` բնակչությանն անհարկի խուճապից զերծ պահելու գործում։ Կոչ ենք անում մեր բնակչությանը հիմնվել միայն պաշտոնական աղբյուրից ստացվող մասնագիտական հավաստի տվյալների վրա, որը նպատակ ունի բարձրացնելու բնակչության և առողջապահական համակարգի զգոնությունը։
Հիշեցնենք, որ ուշացման, ինչպես նաև ինքնաբուժման դեպքերում կարող են առաջանալ առողջությանը սպառնացող խնդիրներ։




Լրահոս