«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2015 թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 158, ԱԺ փոխնախագահներին` 45 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 357 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 150 նամակ. պատասխանել են բոլորին:
Ազգային ժողովի աշխատակազմին հասցեագրվել է 18 նամակ, իսկ ԱԺ նախագահի աշխատակազմին՝ 3 նամակ. պատասխանվել է բոլորին: