Ամանորյա միջոցառումներն ամփոփվել են տոնական համերգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած Ամանորի և Սուրբ ծննդյան միջոցառումները եզրափակվել են հունվարի 13-ին` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական հանդիսությամբ: Սկսած ժամը 20:00-ից՝ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի տոնական բարձր տրամադրությունն ապահովել են սիրված երգիչներն ու ժողովրդական խմբերը, իսկ Հանրապետության հրապարակը միջոցառման ընթացքում վերածվել էր մի մեծ պարահրապարակի:

Հիշեցնենք, որ ամանորյա միջոցառումները մեկնարկել էին դեկտեմբերի 21-ին` դարձյալ Հանրապետության հրապարակում, ուր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացրել էր մայր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը: Մոտ մեկ ամիս տասնյակ միջոցառումներ են տեղի ունեցել Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հունվարի 13-ին Հանրապետության հրապարակ եկած քաղաքացիներն ընդգծել են, որ ամեն ինչ արվել է՝ մայրաքաղաքում տոնական մթնոլորտ ապահովելու և հատկապես երեխաների ամանորյա հեքիաթը իրականին մոտ դարձնելու համար:

Հունվարի 13-ի միջոցառումը եզրափակվել է շքեղ հրավառությամբ, որի ավարտին անջատվել են տոնածառի լույսերը:




Լրահոս