Ով է ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը և ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ, ՀՀ նախագահի հրամանով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան էր նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը, ում ԱԳՆ-ն փորձառու դիվանագետ է համարում: Համենայնդեպս, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման գրառում էր կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

45-ամյա Հովհաննիսյանն այս ոլորտում բավականին փորձառու է:  90-ականների սկզբին նա աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, այնուհետև` ՄԱԿ-ի առաքելությունների կազմում, աշխատել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

2009 թվականից Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր հայաշատ Լոս Անջելեսում, ապա՝ Հայաստանի դեսպանը Մեքսիկայում, համատեղության կարգով՝ նաև մի շարք այլ լատինամերիկյան երկրներում։

Հիշեցնենք, որ մինչ Հովհաննիսյանի նշանակումը, ԱՄՆ-ում մեր երկիրը ներկայացնում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս 4 տարով զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հովհաննիսյանի ներկայացրած ունեցվածքի և գույքի հայտարարագրում այնքան էլ շատ տվյալներ չկան ներկայացված: Ըստ հայտարարագրի` նա ունի 10 մլն դրամ: 1 տարվա ընթացքում դեսպանը վաստակել է 13 մլն դրամ, որը հիմնականում գոյացել է նրա աշխատանքի վարձատրությունից և տրված փոխառություններից:

 




Լրահոս