Պերեսը դժգոհ է Ռոնալդուի վարքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում այնքան էլ հարթ չեն:

El Confidencial-ի տեղեկությունների համաձայն՝ Պերեսը դժգոհ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի վարքից և նրա որոշ դրսևորումներից:

Պերեսի և Ռոնալդուի հարաբերությունները սկսել են լարվել, երբ Կրիշտիանուն սատարել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ վերջինիս հեռացվեուց հետո:  Այդ կապակցությամբ Պերեսը բացատրություններ է պահանջել ֆուտբոլիստից: Բացի այդ, Ռոնալդուն չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, ում Պերեսն ի սկզբանե վտահում էր:

Պերեսը դժգոհ է Ռոնալդուի վարքից և մտադիր է նրան կարգի հրավիրել «արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օգնությամբ:




Լրահոս