Քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 14:30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է “Սասունցի Դավիթ” կայարանից Սևանի փողոց տանող գետնանցումի վերջում տեղադրված աղբարկղում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 12, 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս